211652_close_icon
views-count9532 դիտում article-date 17:54 30-06-2017

Սիրիացիները Հայաստանից տրվող օգնությունից գոհ են, բայց հնդկաձավարը չեն ուտում և խնդիրներ է առաջանում

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, անդրադառնալով Քեսաբում բնակվող Վահե Մահշիկյանի կողմից «Իրատես» օրաթերթի հետ զրույցում բարձրացված խնդրին, թե Հայաստանից ուղարկվող սնունդն ուտելու բան չէ, իսկը «շան լափ», հագուստն էլ` բացառիկ անճաշակ, աննորմալ չափսերի, նշեց, որ սիրիահայերը տրվող օգնությունից գոհ են, եթե մեկը դժգոհ է, չի նշանակում, որ լավ որակի օգնություն չի տրվում։ «Մենք չէ, որ սիրիահայերին ուղարկվող օգնությունը, բեռները գնում հավաքագրում փաթեթավորում ուղարկում ենք, բայց ես հաստատ տեղյակ եմ, որ դա սնունդ է, ծխախոտ, Հայաստանում կարված հագուստներ են, մենք բրենդային հագուստներ չենք գնում բնականաբար։ Ես տեղյակ եմ, որ մեր հայրենակիցները հնդկաձավարը, այպես կոչված «գրեչկան» չեն ուտում ևս, սա երբեմն խնդիրներ է առաջացնում»,- շեշտեց նա։ Հրանուշ Հակոբյանը ասաց, որ տվյալ դեպքում չգիտի քեսաբահայերին տրվող փաթեթի մեջ ինչ է եղել, կհետաքրքրվի և կտեղեկանա։ Հրանուշ Հակոբյանը շեշտեց, որ իրենք աշխատում են «Շտապ օգնություն» կոչվող կազմակերպության հետ Սիրիայում և նրանց ներկայացմամբ շատ գոհ են բաժանված օգնությունից, ավելին` տրվող օգնությունից օգտվում են նաև արաբները։ «Օրինակ՝ մենք ուղղարկեցինք x տոննա ցորեն, որից հաց թխեցին, լավաշ և բաժանեցին և այդ շաբաթը կոչվեց հայկական լավաշի շաբաթ»,- շեշտեց նա։

Նմանատիպ նյութեր