211652_close_icon
views-count12874 դիտում article-date 12:34 30-06-2017

Էդվարդ Նալբանդյանը չի բացառում հուլիսին Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ հունիսի 30-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ կարճ հանդիպման ժամանակ չբացառեց, որ հուլիս ամսին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ իր հանդիպումը։ ՀՀ արտգործնախարարը չպատասխանեց լրագրողների հնչեցրած այլ հարցերին, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու մասին։

Նմանատիպ նյութեր