211652_close_icon
views-count4083 դիտում article-date 13:39 30-06-2017

Պենտագոնի ու ՆԱՏՕ-ի ղեկավարը վիճաբանել են Աֆղանստանից զորքերը դուրս բերելու հարցով

2014 թվականին Աֆղանստանից ամերիկյան զորքի դուրսբերումը հապշտապ որոշում է եղել, հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգի հետ զրույցում։ BBC-ի փոխանցմամբ՝ Սթոլթենբերգն էլ պատասխանել է, որ որոշումը ճիշտ է եղել և ժամանակին։ Կարծիքների ոչ մեղմ փոխանակումը տեղի է ունեցել Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների մակարդակով հանդիպումից հետո։ Նշենք, որ 2011 թվականին Աֆղանստանում տեղակայված էր ԱՄՆ-ի 130 հազար զինծառայող, իսկ 2014 թվականին նրանց թիվը կազմում էր ընդամենը 13 հազար 500։ Միջազգային ԶԼՄ-ները, հղում անելով իրենց դիվանագիտական աղբյուրներին, հայտնում են, որ Պենտագոնը մտադիր է կրկին մեծացնել իր կոնտիգենտը Աֆղանստանում, քանի որ «Թալիբան» ծայրահեղական շարժման ազդեցությունը գնալով կրկին ուժեղանում է։

Նմանատիպ նյութեր