211652_close_icon
views-count22790 դիտում article-date 21:41 29-06-2017

Երևանում՝ Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամում, տեղի ունեցավ մրցանակաբաշխություն. մրցանակակիրներն էին Սուդան մեկնած հայ բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 28–ին, Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամում տեղի ունեցավ «Ավրորայի» մրցանակակիր Թոմ Քաթինային ժամանակավորապես փոխարինելու Սուդան մեկնած հայ բժիշկներ Արմինե Բարխուդարյանին, Գևորգ Ոսկանյանին և Հայկ Հովհաննիսյանին Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալներով պարգևատրելու արարողությունը: Մեծ մարդասերի անունը կրող մեդալները բժիշկներին հանձնեց Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի նախագահ, Ֆրիտյոֆ Նանսեն թանգարանի տնօրեն, գրող Ֆելիքս Բախչինյանը: Թոմ Քաթինան համաձայնեց գալ և մասնակցել մրցանակաբաշխությանը, քանի որ հայ բժիշկները ցանկություն էին հայտնել իր փոխարեն հոգ տանել Նուբայի լեռներում ապրող մարդկանց մասին: Նրանք պատվով և նվիրվածությամբ շարունակեցին Թոմ Քաթինայի մարդասիրական առաքելությունը: «Բժշկի գործունեության հիմքում ընկած է մարդասիրությունը». փաստեցին ներկաներն ու բժիշկները, իսկ մարդասիրությունը Ֆրիտյոֆ Նանսենի խոսքերով միակ ճիշտ քաղաքականությունն է: Բժիշկները պատմեցին, որ Նուբայի լեռներ հասնելը հեշտ չէր, սակայն իրենց առջև դրված առաքելությունը լիարժեք կատարելու և մարդկանց օգնելու ցանկությունը հաղթահարեց անցակետերում և Նուբայի լեռներում առաջացած բոլոր դժվարությունները: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական, գնդապետ, գրող Անդրանիկ Հակոբյանն իր խոսքում անդրադառնալով բժիշկների աշխարհից կտրված այդ վայրերում մարդկանց օգնելու պատրաստակամությանը, նշեց որ նրանց կատարած աշխատանքը Ֆրիտյոֆ Նանսենի մարդասիրական առաքելության շարունակությունն է: Իսկ պահեստի փոխգնդապետ, բանաստեղծուհի Նոնա Պողոսյանը փաստեց, որ հայ բժիշկնեերին Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա մեդալներով պարգևատրելը մեր երախտագիտությունը հայտնելու լավագույն միջոցն է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր