211652_close_icon
views-count7378 դիտում article-date 21:27 29-06-2017

Իրաքի ուժերն ազատագրել են Մոսուլի պատմական մզկիթը

Իրաքի ուժերն ազատագրել են Մոսուլի ավերված պատմական մզկիթը, որտեղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը երեք տարի առաջ հռչակել էր իր «խալիֆայությունը»: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը: ԱՄՆ-ի աջակցությամբ Իրաքի ուժերը գրոհ են սկսել մզկիթի ուղղությամբ, քանի որ հաղորդվել էր, թե զինյալները պայթեցրել են միջնադարյան մզկիթը և դրա մինարեթը Նշվում է, որ 2014 թվականի հունիսից մզկիթի մինարեթի վրա ծածանվում էր ԻՊ-ի սև դրոշը: Իրաքի իշխանությունները հայտնել են, որ քաղաքի համար պայքարը կավարտվի առաջիկա օրերին: «Իսլամական պետության» գրոհայինները շարունակում են դիմադրել քաղաքի մի քանի թաղամասերում:

Նմանատիպ նյութեր