211652_close_icon
views-count7726 դիտում article-date 20:52 29-06-2017

Էրդողանը խնդրել է Գերմանիային տեղի թուրքական համայնքի հետ հանդիպման թույլտվության տալ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտնել է, որ իրենք պաշտոնական դիմում են ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից: Թուրքիայի նախագահը դիմել է, որ Գերմանիայի թուրքական համայնքի հետ հանդիպում անցկացնելու թույլտվություն տան։ Այդ մասին գրում է Deutsche Welle հեռուստառադիոընկերության թուրքալեզու ծառայությունը: Գերմանական կողմի հստակ դիրքորոշումն ու պատասխանն առայժմ հայտնի չէ: Հիշեցնենք, որ Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել են վերջերս Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին։

Նմանատիպ նյութեր