211652_close_icon
views-count4978 դիտում article-date 16:19 29-06-2017

Իրաքյան իշխանությունները հայտնել են Մոսուլն ամբողջությամբ ազատագրելու մասին

Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Մոսուլը լիովին ազատագրված է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններից։ «ԻՊ-ը նույնիսկ 1 թաղամաս չունի իր հսկողության տակ։ Գրոհայիններն այլ ելք չունեն, բացի հանձնվելուց։ Մոսուլում ԻՊ-ի ներկայությունն ընդմիշտ ավարտված է։ Կեղծ պետությունը փլուզվեց։ Ազատագրված է նաև ան-Նուրի մզկիթը»,-մեջբերել է Sky News Arabia հեռուստաալիքը նախարարության խոսքը և ուղիղ եթերում հեռարձակել մզկիթի վրա Իրաքի պետական դրոշի բարձրացումը։ Հեռուստաալիքը նշել է նաև, որ ԻՊ-ի շարքերում պառակտումներ կան։

Նմանատիպ նյութեր