211652_close_icon
views-count23676 դիտում article-date 16:50 29-06-2017

Փոթիի նավահանգիստը ենթարկվել է մասշտաբային կիբերհարձակման

Վրաստանի Փոթիի նավահանգիստը մասշտաբային կիբերհարձակման զոհ է դարձել. Խաթարվել է Վրաստանի ռազմավարական նշանակության օբյեկտներից մեկի աշխատանքը, հաղորդում է Georgia Online-ը։ Նավահանգստում արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվել՝ խուսափելու համար բեռնափոխադրումների ու ապրանքաշրջանառության դադարից։ Փոթիի նավահանգստի սեփականատեր համարվող դանիական «Մաերսկի գրուփ» ընկերության վրա իրականացված հաքերային հարձակման պատճառով նույն պատկերն է ստեղծվել նաև այլ երկրներում, որտեղ «Մաերսկի»-ն ունի ընկերություններ: Խոսքը Petya անունը ստացած վիրուսի մասին է, որը համակարգի հասանելիությունը վերականգնելու դիմաց պահանջում է գումար փոխանցել։ Փորձագետները գտնում են, որ Վրաստանի համար իրական հաքերային սպառնալիքը գալիս է Ռուսաստանից։

Նմանատիպ նյութեր