211652_close_icon
views-count8718 դիտում article-date 11:50 29-06-2017

Երիտասարդ ազատ ոճայինները մեկ արծաթ և երկու բրոնզ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում

Դորտմունդում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականը, ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ, նվաճեց մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ: Վերջին օրը 120 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը եզրափակիչ գոտեմարտում զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդամին Դիբիրովին և արժանացավ արծաթե մեդալի: Ավելի վաղ, 55 կգ քաշային Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում ժամանակից շուտ 10:0 հաշվով բացահայտ առավելությամբ պարտության էր մատնել մոլդովացի Լեոնիդ Կոլեսնիկին: Նախորդ օրը բրոնզե մեդալ նվաճել էր նաև 50 կգ քաշային Կարեն Զուրաբյանը: Հայաստանի հավաքականը Գերմանիայի 32 միավորով թիմային հաշվարկով 28 երկրների մեջ զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Իսկ առաջատարների եռյակը կազմեցին Ռուսաստանը, Ադրբեջանը և Վրաստանը:

Նմանատիպ նյութեր