211652_close_icon
views-count26239 դիտում article-date 15:01 29-06-2017

Մահացել է «Իվանուշկի Ինթերնեյշնալ»-ի նախկին մենակատարը

Այսօր առավոտյան Մոսկվայի բժշկական կլինիկաներից մեկում մահացել է ռուսական հանրահայտ «Иванушки International» խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլևը։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով երգչի ընկերուհուն՝ Ալեսանդրա Կուցեվոլին։ Վերջինս մահվան բոթը հայտնել է Instagram-ի միջոցով։ Յակովլևին տեղափոխել էին հիվանդանոց «երկկողմանի թոքաբորբ» ախտորոշմամբ։ Բժիշկները նրա վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր, քանի որ ուներ նաև լյարդի ցիռոզ։ Օ. Յակովլևը հանդես է եկել Иванушки International խմբում 1998-2013 թվականներին։ Դրանից հետո նա հեռացել էր խմբից և զբաղվում էր իր անհատական կարիերայով։

Նմանատիպ նյութեր