211652_close_icon
views-count21476 դիտում article-date 23:10 28-06-2017

Ուզում եմ իմ արվեստով օգտակար լինել Հայրենիքիս. Ֆրանսահայ օպերային երգիչն այցելել է Սփյուռքի նախարարություն

Հունիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ֆրանսահայ օպերային երգիչ, Փարիզի Ռախմանինովի անվան ռուսական կոնսերվատորիայի դասախոս Ադամ Բարրոյին: Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց ֆրանսահայ մշակութային գործչի ակտիվ, ազգանպաստ գործունեությունը Սփյուռքում, հրավիրեց մասնակցելու այս տարի սեպտեմբերին անցկացվող՝ Հայրենիք-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին և «Նաիրի» համահայկական փառատոնին: Ադամ Բարրոն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, պատմեց իր առաջիկա ծրագրերի մասին, նշեց, որ ելույթի հրավեր ունի Պալերմոյի օպերային թատրոնից, նաև եծ համերգ է կազմակերպելու, որտեղ կհնչեն Կոմիտասի, Դեբյուսիի և Ֆալեի ստեղծագործությունները: Նպատակ ունի Ֆրանսիայում, Իտալիայում ներկայացնել Արցախը՝ «Արցախ հայկական հող» նախագծով: Երգիչը պատրաստակամություն հայտնեց մասնակցել նախարարության կազմակերպած մշակութային ծրագրերին: «Սեպտեմբերին նպատակ ունեմ հանդես գալ «Ադամ Բարրոն և ընկերները» խորագրով մենահամերգով: Ուզում եմ իմ արվեստով օգտակար լինել Հայրենիքիս», հավելեց նա:

Նմանատիպ նյութեր