211652_close_icon
views-count4364 դիտում article-date 19:36 28-06-2017

Լրագրողական հետաքննություն. ռուսական ընկերությունները Սիրիայում կրկնում են անգլիական ծովահենների փորձը

Պարզվեց, որ բրիտանական միապետների պրակտիկան, երբ նրանք ծովահենական գործունեության հավաստագիր էին տալիս, իր շարունակությունն է գտել 21-րդ դարի Ռուսաստանում: Այս մասին է գրում ռուսական «Ֆոնտանկա» թերթը, որը լրագրողական հետաքննություն է անցկացրել Սիրիայում Ռուսաստանի բիզնես-շահերի վերաբերյալ: [b]Սիրիա. մարտի և բիզնեսի դաշտ[/b] Այս պատմությունը սկսվել է 2016թ-ի դեկտեմբերին, երբ Մոսկվա է եկել Սիրիայի նավթի և գազի նախարարը ռուսական ընկերությունների հետ մի քանի համաձայնագիր ստորագրելու: Այդ պայմանագրերի բովանդակությունը սենսացիոն է: Խոսքը գնում է այն մասին, որ ռուսական ընկերությունները պարտավորվում են ազատագրել Սիրիայի տարածքները, որտեղ տեղակայված են նավթային և գազային հանքերը ի շահ Բաշար Ասադի կառավարության: Փոխարենը նրանք ստանում են այնտեղ արդյունահանված ածխաջրածնի արժեքի 25%-ը: Լրագրողների հաշվարկով՝ խոսքը գնում է մոտ 25մլն դոլար գումարի մասին: Ընդ որում, հենց մարտական գործողությունների արժեքն առանձին է վճարվում: [b]Գործող անձինք[/b] Իսկ ո՞վ է պատրաստվում կռվել Սիրիայի նավթային և գազային հանքերի համար, այնուհետև օգտվել հաղթանակների պտուղներից: Ընկերությունն ուշագրավ է: Պայմանագրեր են ստորագրվել «Եվրո Պոլիս» ընկերության հետ, որը պատկանում է Եվգենի Պրիգոժին անունով մի մարդու: Նա լրագրողներին ավելի հայտնի է «կրեմլյան խոհարար» մականունով: Պրիգոժինը դա վաստակել է նրանով, որ նրան պատկանող ընկերությունները Ռուսաստանի ուժային գերատեսչությունների մթերքի մատակարարման ահռելի շուկայում մոնոպոլիստներ են: Բացի այդ, նրանք սպասարկում են պետության առաջին դեպքերի մասնակցությամբ բոլոր միջոցառումները: Սակայն դրանով Եվգենի Պրիգոժինի հետաքրքրությունները չեն սահմանափակվում: Նա հայտնի է նաև նրանով, որ «տրոլերի ֆաբրիկայի» սեփականատերն է, դրանք համացանցային խուլիգաններ են, որոնք վախեցնում և վիրավորում են ռուս ընդդիմադիրներին համացանցում, ապատեղեկատվություն և կեղծ նորություններ տարածում: Բացի այդ, նրան է պատկանում 36մլն մարդ լսարան ունեցող տեղեկատվական հոլդինգ: Ռուսական կողմից Սիրիայի հետ համաձայնագրերի ևս մեկ մասնակից է«Ստրոյտրանսգազ» ընկերությունը: Այն պատկանում է նախագահ Պուտինի հին ծանոթ և Պետանվտանգության կոմիտեի նախկին աշխատակից Գենադի Տիմչենկոյին: [b]Կատարողները[/b] Սակայն ոչ «Եվրո Պլյուսը», ոչ «Ստրոյտրանսգազը» ռազմական կառույցներ չեն: Ոչ մի տարածք նրանք ի վիճակի չեն ազատագրել, ինչ եկամուտներ էլ դա խոստանա: Իսկ ո՞վ իր վրա կվերցնի խոյի դերը Այստեղ բեմում հայտնվում է չափազանց հետաքրքիր կառույց «Լոկալ պատերազմների և զինված հակամարտությունների վետերանների շահերի պաշտպանության լիգա» անվամբ: Այդ հասարակական կազմակերպության ղեկավարներն ու անդամները ներգրավվված են նույն Եվգենի Պրիգոժինի անվտանգության ծառայությունում: Միաժամանակ նրանք սերտորեն կապված են մեկ այլ կառույցի հետ, որը հայտնի է որպես«Վագների մասնավոր ռազմական ընկերություն»: «Վագների մասնավոր ռազմական ընկերությունը» ոչ ֆորմալ ռազմական կազմակերպություն է, որը Դոնբասում (Նովոռոսիայի կողմից) և Սիրիայում (Ասադի կառավարության կոմղից) մասնակցում է մարտական գործողություններին: Այդ կազմակերպությունում ծառայողները ոչ մի կապ չունեն Ռուսաստանի Դաշնության որևէ պաշտոնական ուժային կառույցի հետ, սակայն իրենց մարտական աշխատանքի համար պետական մարտական պարգևներ են ստացել: Ժամանակակից պատմության մեջ նմանատիպ բան գտնելը դժվար է, գրում է «Ֆոնտանկան», նման բան վերջին անգամ հանդիպել է Անգլիայում 16-17 դարերում: Այնտեղ կառավարությունն օրինականացված հավաստագրեր էր տալիս նրանց, ովքեր թալանում էին բացառապես Իսպանիայի՝ Մեծ Բրիտանիայի գլխավոր ախոյանի դրոշով նավերը: [url=https://jam-news.net/?p=46487&lang=hy]JAMnews[/url]

Նմանատիպ նյութեր