211652_close_icon
views-count8769 դիտում article-date 16:51 28-06-2017

Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները մեկնում են Եվրոպայի առաջնություն

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականն ուսումնամարզական հավաքի վերջնական փուլում է: Գիշերը թիմը կմեկնի Դորտմունդ` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի կազմում ընդգրկվել են բոլոր քաշային կարգերի Հայաստանի չեմպիոնները. «Անցկացրել ենք ուսումնամարզական հավաքներ, մասնակցել միջազգային մրցաշարերի: Տղաները պատրաստ են Եվրոպայի առաջնությանը, գորգը ցույց կտա: Պետք է պայքարել մինչեւ վերջին վայրկյանը: Իհարկե մրցավարական սխալներ լինում են: Բայց, կարծում եմ, եթե մարզիկն ունի կամքի ուժ, բարձր արդյունքների հասնելու նպատակ, ապա ոչ մի մրցավար նրան չի կարող կոտրել»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Արմեն Բաբալարյանը: Եվրոպայի առաջնությունում հանդես կգան Աշոտ Մխիթարյանը (50 կգ քաշային կարգ) , Նորայր Հախոյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Զավեն Միքայելյանը (66 կգ), Մալխաս Ամոյանը (74 կգ), Արսեն Սարգսյանը (84 կգ), Արթուր Մխոյանը (96 կգ), Դավիթ Օվասապյանը (120 կգ):

Նմանատիպ նյութեր