211652_close_icon
views-count9299 դիտում article-date 12:54 28-06-2017

Ցանկացած երկրի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելը մեծ ռիսկեր է ստեղծում. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այսօր՝ հունիսի 28-ին, հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, որ բացասական է դիտում Ադրբեջանին ցանկացած տեսակի զենքի մատակարարում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը անկանխատեսելի երկիր է, քանի որ չունի ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմներ, առկա է ագրեսիվության բարձր մակարդակ և Ռուսատսանի, Թուրքիայի կամ Իսրայելի և այլ պետության կողմից Ադրբեջանին զենք մատակարարելը մեծ ռիսկեր է ծնում։ Հավելեց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական փոխգործակցության ծրագիր ունի և ՀՀ-ն գոհ է այդ ծրագրի իրագործումից։Իսկ ծրագիրը պարբերաբար ընդլայնվում է։

Նմանատիպ նյութեր