211652_close_icon
views-count58898 դիտում article-date 11:42 28-06-2017

Ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքի արդյունքում պարզել են Երևանում՝ «Ծիրան» սուպերմարկետում, զինված ավազակային հարձակում կատարող կասկածյալի ինքնությունը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանոթյան Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի աշխատակիցները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ իրականացնելով՝ պարզել են հունիսի 26-ին Երևանում՝ Նոր Նորք վարչական շրջանում, «Ծիրան» սուպերմարկետում զենքի սպառնալիքով ավազակային հարձակում կատարած կասկածյալի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ՝ 21-ամյա Գևորգ Սարգսյանն է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական բաժինը դիմելու է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նրա նկատմամբ որպես խափանման միջոց, երկամսյա կալանք դրվի, և եթե Գ. Սարգսյանը հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա իրավապահներին, նա կտեղափոխվի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, եթե դատարանը բավարարի քննչական մարմնի միջնորդությունը։ Նշված հանցագործությունը բացահայտելու համար ստեղծված օպերատիվ խմբերը ղեկավարել են ոստիկանության Երևան քաղաքի քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը, Նոր Նորքի ոստիկանապետ Արմեն Գասպարյանը և քննչական բաժնի պետ Դավիթ Գևորգյանը։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/26/1070940/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննիչ Գալստյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ավազակային հարձակման հատկանիշով։ Նշված քրգործը հարուցվել էր հունիսի 26-ին Երևանում տեղի ունեցած զինված ավազակային հարձակման փաստով։ Ժամը 03։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ ժամը 02։00-ի սահմաններում դիմակավորված անձը օդամղիչ ատրճանակով ներս է մտել Գայի պողոտա 8/2 հասցեի դրամարկղի մոտ և զենքի սպառնալիքով պահանջել է, որպեսզի դրամարկղի դուռը բացեն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճիվաղի հարձակումը «Ծիրան» սուպերմարկետի դրամարկղի վրա կանխվել էր տեղի անվտանգության աշխատակիցների կողմից՝ անվտանգության պետ, 45-ամյա Եսայի Ջհանգիրյանի գլխավորությամբ։ Հանցագործությունը կանխելու ժամանակ անվտանգության աշխատակիցները կարողացել էին հանել դիմակը, այնուհետև խլել ատրճանակը, սակայն անհայտ անձը դիմել էր փախուստի։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր