211652_close_icon
views-count21819 դիտում article-date 23:21 27-06-2017

Բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանը Մոսկվայում կայացած հեղինակավոր մրցույթում արժանացել է դիպլոմի

Հունիսի 10-20-ը Մոսկվայի Մեծ թատրոնում կայացել է «Բալետի արտիստների և պարուսույցների» միջազգային 13-րդ մրցույթը: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մրցույթին մասնակցել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանը և երիտասարդների տարիքային խմբում որպես մենապարող արժանացել դիպլոմի: «Բալետի արտիստների և պարուսույցների միջազգային մրցույթը» մերօրյա բալետային ստուգատեսների շարքում մեծ հեղինակություն է վայելում: Այս տարի մրցույթը նվիրված էր անվանի պարուսույց, մրցույթի ժյուրիի նախագահ Յուրի Գրիգորովիչի 90-ամյա հոբելյանին և իրականացվում է «Ռուսական բալետի տարվա», ինչպես նաև Մարիուս Պետիպայի 200-ամյակին նվիրված հանդիսությունների նախաշեմին:

Նմանատիպ նյութեր