211652_close_icon
views-count66085 դիտում article-date 21:14 27-06-2017

Երևանում մոտոցիկլավարը, նայելով «գիշերային թիթեռնիկներին», բախվել է Mercedes-ին և կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20: 00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ ժողովրդին հայտնի գիշերային թիթեռնիկների հավաքատեղիի մոտ (Ծերեթելի խաչմերուկ) մոտոցիկլը բախվել է Mercedes մակնիշի 35 AT 146 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ Mercedes-ի հետևի ապակին կոտրվել: Օպերատիվորեն ժամանել են Ռոսգոսստրախ ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ պատճառը եղել է այն, որ մոտոցիկլավարը առաջ ընթանալիս՝ լսել է ինչ-որ աղջիկների ձայներ, ովքեր գոռացել են. «Մռութ մոտոցիկլավարը, մռութ մոտոցիկլավարը» և, հավանաբար, վարողը մտածել է, թե գիշերային թիթեռնիկները իրեն են կանչում, շեղվել է ու ողջագուրվել Mercedes-ին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր