211652_close_icon
views-count10085 դիտում article-date 22:01 27-06-2017

Նոր Գյուղ համայնքում հիմնվել է Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն

Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքում պաշտոնապես բացվեց գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն, որը կառուցվել է «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի և նրա գործընկերների կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում: Կենտրոնի պաշտոնական բացմանը մասնակցեցին ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիզերը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Կենտրոնն ուղղված է Հայաստանում անասնապահության ոլորտի զարգացմանը և նպաստելու է առաջադեմ տեխնոլոգիաների և ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը: Կենտրոնը տրամադրելու է արհեստական սերմնավորման և անասնաբուժական ժամանակակից սարքավորումներ և գործիքներ, ինչպես նաև էական դեր է խաղալու շուկայական կապերի հաստատման գործում` հասանելի դարձնելով ֆինանսական ռեսուրսները տեղի ֆերմերների և ՓՄՁ-ների համար։ Սա թվով չորրորդ գյուղատնտեսական սպասարկման կենտրոնն է, որը հիմնվել է «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում: # # # 2013 թ. օգոստոսից Հայաստանում մեկնարկել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) հնգամյա ծրագիրը: ### «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ստեղծվել է 2002թ.` ՀՀ կառավարության որոշմամբ: Կենտրոնի գործունեությունն ուղղված է նոր ՓՄՁ-ների ստեղծմանը, ձեռնարկությունների ֆինանսական աջակցությանը, նրանց հմտությունների զարգացմանը, ուսուցմանը, ոլորտային ՓՄՁ-ների աջակցությանը, ձեռնարկությունների ինֆորմացիոն, խորհրդատվական աջակցությանը, բիզնեսի միջազգայնացմանը, համայնքների տնտեսական զարգացմանը: [b]«Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր