211652_close_icon
views-count5989 դիտում article-date 20:03 27-06-2017

Սիմոն Մարտիրոսյան. Առաջիկայում կփորձեմ բարձրացնել ռեկորդային քաշը

Օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն օրեր առաջ երկրորդ անգամ նվաճեց աշխարհի երիտասարդների չեմպիոնի կոչումը: Տոկիոյում իր մրցելույթներից Մարտիրոսյանն այնքան էլ գոհ չէ, քանի որ չէր հաջողել ռեկորդային մոտեցումը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ծանրորդը խոսեց չեմպիոնական տպավորությունների եւ 246 կգ-ը չֆիքսելու պատճառների մասին: [b]- Աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն դարձաք: Ի՞նչ տպավորություններով եք վերադարձել Տոկիոյից: [/b] - Ուրախ եմ, որ կարողացա եւս մեկ անգամ դառնալ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն: Ինձ համար նոր քաշեր բարձրացրի, որոնք նախկինում չէի արել: [b]- Փորձեցիք նոր ռեկորդ սահմանել` հրում վարժությունում մոտենալով 246 կգ-ին: Թվաց ծանրաձողն արդեն գլխավերեւում է, բայց ինչ-որ բան խանգարեց: [/b] - Երեւի թե պատճառը շտապելն էր: Ես զգացի, որ կարող էի այդ քաշը պահել գլխավերեւում: Նաեւ լարվածություն կար, քանի որ ռեկորդային մոտեցում էր: Առաջիկա համաշխահային Ունիվերսիադայում կամ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում պատրաստվում եմ բարձրացնել այդ քաշը: [b]- Մրցակիցներին մեծ առավելությամբ եք գերազանցում: Սա հոգեբանական առավելություն տալի՞ս է: [/b] - Դա օգնում կամ խանգարում էր, երբ միջազգային փորձս պակաս էր: Հիմա արդեն նշանակություն չունի: Ես կատարում եմ այն, ինչն ինձնից պահանջվում է: [b]- Ի՞նչ եք մտածում ծանրաձողին մոտենալուց առաջ: [/b] - Պարզապես պետք է կենտրոնանամ ծանրաձողի վրա, թողնեմ լարվածությունը, որ կարողանամ քաշը ֆիքսել: Այլ բաների մասին չեմ մտածում: [b]- Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում այդ կիլոգրամները գլխավերեւում պահելու համար: [/b] - Ինձ մոտիվացնում է այն, որ ինձնով հպարտանում են: Ծանրամարտն իմ մարզաձեւն է: Ես դրանով ապրում եմ: [b]- Ունե՞ք թալիսման: [/b] - Ես ունեմ խաչ, որը յուրաքանչյուր մրցման ժամանակ ինձ հետ է: Այն ինձ ուժ է տալիս: [b]- Ո՞րն է ծանրամարտում Ձեր գերնպատակը: [/b] - Իհարկե իմ գլխավոր նպատակն օլիմպիական ոսկին է: Փորձելու եմ աշխարհի եւ օլիմպիական չեմպիոն դառնալ: [b]- Ի՞նչ, եթե ոչ ծանրամարտ: [/b] - Մի որեւէ հանգիստ բան կընտրեի (ծիծաղում է,- խմբ): Իմ մտքում միայն ծանրամարտն է:

Նմանատիպ նյութեր