211652_close_icon
views-count1641 դիտում article-date 21:12 27-06-2017

Տեղի է ունեցել սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Հունիսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցեցին գերատեսչությունների, սիրիահայերի խնդիրներով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Երևանաբնակ սիրիահայերի սոցիալական աջակցության ծրագրերի մասին զեկուցումով հանդես եկավ Երևանի քաղաքապետարանի սոցապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Ներկայացնելով 2012-2017թթ. կատարած աշխատանքները, զեկուցողը մասնավորապես նշեց, որ ավելացել է սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված ընտանիքների թիվը և 2017թ. արդեն 229 սիրիահայ ընտանիք է ընդգրկվել այդ ծրագրերում: Միայն Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բուժհիմնարկներ է դիմել 3400 սիրիահայ, որոնց ցուցաբերվել է անվճար բուժօգնություն: Սիրիահայերին ցուցաբերած աջակցության և նախատեսվող ծրագրերի մասին զեկուցեց Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը: Սփյուռքի նախարարը կազմակերպության աշխատանքը օրինակելի համարեց և նշեց, որ փորձը պետք է վարակիչ լինի մյուս հասարակական կազմակերպությունների համար: «Սիրիահայերի միություն» ՀԿ նախագահ Ներսես Քիվոն զեկուցեց գործարար սիրիահայ գործունեության մասին և ներկայացրեց միության առաջիկա ծրագրերը: Անդրադարձ կատարվեց սիրիահայ գործարարների հետ տարվող աշխատանքներին, առկա խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին: Ամփոփելով նիստը՝ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց բոլոր պետական, հասարակական, միջազգային կազմակերպություններին և կառույցներին կատարած աշխատանքի համար: Նա կարևորեց սիրահայերի տնտեսական ինտեգրումը, խնդրեց բոլոր կազմակերպություններին իրենց ծրագրերում որոշակի բաղադրիչ հատկացնել սիրիահայերի բիզնեսի աջակցությանը: Նախարարը մասնավորապես նշեց. «Պետք է անենք հնարավոր ամեն ինչ սիրիահայերի խնդիրները տեղում կարգավորելու , և նրանց Սիրիայում աջակցելու գործում, օգնել հոգալու նրանց կարիքները: Շնորհակալություն լավ աշխատանքի համար»:

Նմանատիպ նյութեր