211652_close_icon
views-count6789 դիտում article-date 19:12 27-06-2017

Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովը կազմակերպել է «Քրդական հիմնախնդիրը և տարածաշրջանային զարգացումները» թեմայով խորհրդարանական լսումներ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հունիսի 27-ին խորհրդարանի փոքր դահլիճում կազմակերպել է «Քրդական հիմնախնդիրը և տարածաշրջանային զարգացումները» թեմայով խորհրդարանական լսումներ, որին հրավիրվել և բանախոսությամբ հանդես է եկել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտություննների թեկնածու, դոցենտ Վահրամ Պետրոսյանը: Անդրանադառնալով թեմային՝ Վահրամ Պետրոսյանը ներկայացրել է տարածաշրջանում քրդական բնակչության տեղակայվածությանը, ներքրդական բաժանարար գործոններին, քրդական ինքնավարության խնդիրների և քարոզչության վերաբերյալ իր դիտարկումներն ու ուսումնասիրությունները: Այնուհետև ներկաները հարցեր են առաջադրել և մտքեր փոխանակել մերձավորարևելյան կոնֆլիկտային տարածաշրջանում քրդական հիմնախնդիրների առնչությունների, Թուրքիա-Իրաքյան Քուրդիստան հարաբերությունների, քրդական հարցի համատեքստում Թուրքիա-Իրան հարաբերությունների և քրդական հարցում հայկական դիրքորոշման մասին: Լսումներին մասնակցել են նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը պատգամավորներ, պետական համակարգի պատասխանատուներ, քաղաքագիտության և պատմության ոլորտի մասնագետներ և դասախոսներ: [b]Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր