211652_close_icon
views-count4126 դիտում article-date 18:00 27-06-2017

Արամ Մանուկյանի շենքը պահպանվելու է, վերականգնվելու է նաև Աֆրիկյանների շենքը. Նարեկ Սարգսյան

««Հին Երևան» ծրագիրը դժվարությամբ, բայց առաջ է շարժվում»: 2016թ.-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: «Ներդրողները սկսել են աշխատանքները: Նախագիծը հաստատված է, քաղաքապետարանը բոլոր փաստաթղթերը պատրաստել է: Պարզապես մեկ ամիս ուշացավ, նախագիծը փոխվեց: Մոտ ժամանակներս՝ մեկ ամսից, Տերյան փողոցի կառուցման հատվածը կմեկնարկի: Տարվա երկրորդ կեսին արդյունքները ավելի տեսանելի կլինեն»,- ասաց նա՝ նշելով, որ «Հին Երևան» նախագիծը շուտով վերջնականապես կհաստատվի: Նարեկ Սարգսյանը հավաստիացրեց նաև, որ Արամ Մանուկյանի շենքն, անպայման, պահպանվելու է, վերականգնվելու է նաև Աֆրիկյանների շենքը:

Նմանատիպ նյութեր