211652_close_icon
views-count7026 դիտում article-date 16:02 27-06-2017

«Անձնագիր դեպի դրախտ». ԻՊ-ը սկսել է իր գրոհայիններին «անձնագրեր» բաժանել

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը «անձնագրեր» է բաժանում՝ «Անձնագրեր՝ դեպի դրախտ» անվանումով, գրում է Daily Mail-ը։ Փասաթղթերի օրինակները հայտնաբերել են սիրիական ընդդիմության կողմից, Ռաքքա քաղաքի ազատագրման օպերացիայի ժամանակ։ Դրանք որակյալ կանաչաոսկեգույն փաստաթղթեր են, պարունակում են մեջբերումներ՝ Ղուրանից՝ անգլերեն ու արաբերեն լեզուներով։ Հատվածները կոչ են անում ԻՊ գրոհայիններին ահաբեկչություններ իրականացնել մահապարտի գոտու և պայթուցիկով ավտոմեքենաների գործադրմամբ։ Շապիկի վրա տպագրված է՝ «Անձնագիր դեպի դրախտ»։ Հանձնելով դա ԻՊ անդամին՝ «երաշխավորում են, որ նա դրախտում կհայտնվի մահից հետո»։ Այդուհանդերձ, այսպես կոչված անձնագրերույմ բացակայում են անձնական տվյալներ։ [img]http://shamshyan.com/ups/images/0431986001498563604435106.jpg[/img]

Նմանատիպ նյութեր