211652_close_icon
views-count5011 դիտում article-date 15:04 27-06-2017

ԵԱՏՄ-ից 2016-ին 3 միլիարդ դրամ պակաս մաքսատուրք է փոխանցվել ՀՀ բյուջե

Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն այս տարի բարձր միտում է գրանցում. ԱԺ-ում 2016թ.-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ՊԵԿ կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը: Նա նշեց, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2016թ.-ին կազմել է 21.3 տոկոս, որը 0.1 տոկոսով գերազանցում է 2015թ.-ի ցուցանիշները: 2016թ.-ի պետական բյուջեի կատարողականի վրա ազդեցություն են ունեցել 3-րդ երկրներից հարկվող ներմուծումների կրճատումը, որը փոխարինվել է ԵԱՏՄ-ից ներմուծման աճով, ԵԱՏՄ-ից փոխանցվող մաքսատուրքերի կրճատումը: «2016թ.-ին Հայաստանը ԵԱՏՄ է փոխանցել 33.9 միլիարդ դրամ մաքսատուրք ու ստացել 19 միլիարդ դրամ ավել մաքսատուրք: Ամեն դեպքում, ԵԱՏՄ-ից 2015թ.-ի համեմատ 3 միլիարդ դրամ պակաս մաքսատուրք է փոխանցվել ՀՀ պետական բյուջե»,- նշեց Վարդան Հարությունյանը: «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը հարցրեց՝ ինչո՞ւ է 3 միլիարդ դրամ պակաս մաքսատուրք փոխանցվել ՀՀ բյուջե, ո՞րն է այդ անկման պատճառը: «2015-16թթ.-ի համեմատ ենք պակաս ստացել: Մաքսային ձևակերպումների առումով ամբողջ ԵԱՏՄ-ով անկում է գրանցվել: Մեր մասով, որը ֆիքսված տոկոս է, ավելի քիչ ենք ստացել 2015-ի համեմատ: Այս տարի հինգ ամիսների արդյունքներում տենդենց կա ավելանալու, տնտեսության մեջ աշխուժություն ենք նկատում»,- պատասխանեց Վարդան Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր