211652_close_icon
views-count3918 դիտում article-date 14:38 27-06-2017

Դեսպան Ապիտոնյանը Ուպսալայի նահանգապետին ներկայացրել է Հայաստան-ԵՄ հարաբերությունները և հեռանկարները

Հունիսի 26-ին Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանն այցելեց Ուպսալա քաղաք, որտեղ հանդիպում ունեցավ նորանշանակ նահանգապետ Յորան Էնանդերի (Göran Enander) հետ։ Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-շվեդական հարաբերությունների օրակարգային հարցերի և երկկողմ կապերի սերտացման վերաբերյալ, մանրամասն քննարկվեցին համագործակցության ուղղությունները և նախանշվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտները՝ հանքարդյունաբերություն, բնապահպանություն, առողջապահություն, էներգետիկա։ Նահանգապետ Էնանդերի խնդրանքով դեսպան Ապիտոնյանը ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ Հայաստանի տեսակետները, Հայաստան-ԵՄ հարաբերությունները։ ՀՀ դեսպանը և նահանգապետն անդրադարձան Ուպսալայի ու Հայաստանի Լոռու մարզերի միջև ապակենտրոնացված համագործակցության ձևավորման պատմությանը, Լոռու մարզպետի և ՀՀ առողջապահության նախարարի՝ Ուպսալա այցերի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Երկկողմ հարաբերությունների հետագա սերտացման նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել աշխատանքային խմբերի փոխայցեր, ինչպես նաև նահանգապետ Էնանդերի այցը Հայաստան։

Նմանատիպ նյութեր