4957 դիտում
13:50 27-06-2017
Փաշիկ Ալավերդյան. Ես մարզիկներից գոհ լինելու սովորություն չունեմ
«Ամենավատն այն է, որ մեզ մոտ չի ստացվում 20 տարեկանների աշխարհի առաջնություններին ամբողջ թիմով լավագույն ձեւով մասնակցել, թեեւ ունենում ենք առանձին չեմպիոններ, մրցանակակիրներ: Այս անգամ ավելի հաջող ստացվեց: Բավականաչափ լավ արդյունք է այն առումով, որ երկուսուկես տարուց ավելի ֆեդերացիայի նախագահ չունենք ու հարմարվում ենք պետական աջակցությանը: Շնորհակալություն ՀԱՕԿ-ին, նախագահ Գագիկ Ծառուկյանին, որ ցանկացած հարցում մեր կողքին են, մարզիկներին օգնում են վնասվածքներից բուժվել եւ վերականգնվել»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
[b]- Ծանրորդների մասնակցությունն առանձին-առանձին կգնահատե՞ք:
[/b]
- Ես ծանրորդներից լրիվ գոհ լինելու սովորություն չունեմ: Որ ծանրորդից գոհ եղա, նրա հետ չեմ աշխատի: 85 կգ քաշայիններ Դավիթ Հովհաննիսյանն ու Հակոբ Մկրտչյանը, եթե մեկական հաջող մոտեցում էլ կատարեին, մրցանակակիր էին դառնում: Ես իրենց միշտ էլ ասում եմ, որ պետք է մեդալակիրների արանքում լինեն: Խանգարեց ինքնավստահության պակասությունը: Տղաներն աշխատեցին: Չստացվեց:
105 կգ քաշային Սամվել Գասպարյանից ավելի շատ սպասելիքներ ունեի: Տաղանդաշատ տղա է: Բայց նա շատ բան պիտի փոխի, եթե ցանկանում է հաջողություններ ունենալ:
[b]- Սիմոն Մարտիրոսյանը հրում վարժությունում երրորդ մոտեցումով գնաց աշխարհի ռեկորդի (246 կգ), բայց չստացվեց:
[/b]
- Սիմոնն այդ քաշին երբեք չէր մոտեցել եւ ես շատ էի անհանգստանում նրա համար: Բայց հավատում էի: Նա մարզումների ժամանակ երկու անգամ բարձրացրել էր 240 կգ: Հիմա տեսանք, որ կարող է, եւ ես, որպես հավաքականի մարզիչ մտածում եմ, որ այդ ռեկորդը նրանն է լինելու: Ժամանակից առաջ չանցնենք: Եթե ամեն բան նորմալ ընթանա, նա դա կփորձի անել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
[b]- Հիմա ի՞նչ ծրագրեր ունեք:
[/b]
- Մեր աշխատանքային պլանները պիտի նայեմ: Ամենայն հավանականությամբ, հուլիսի 3-ից կամ 4-ից մեծահասակներն ու երիտասարդները համատեղ հավաք կսկսեն Օլիմպավանում: Երիտասարդները պետք է պատրաստվեն Եվրոպայի, մեծահասակները՝ աշխարհի առաջնությանը: Բայց այժմվանից նշեմ, որ աշխարհի առաջնությանը մասնակցելու ենք ոչ մեծ կազմով:
[b]-Մեծահասակների հետ համատեղ մարզումներն ու հավաքները որքա՞ն են օգտակար երիտասարդների համար:
[/b]
- Հավաքականի հիմնական կազմի համար երիտասարդներին նախապատրաստել ես սկսել եմ դեռ անցած տարվանից: Նրանք մեդալներ բերում են կամ չեն բերում, մոտ են, թե՝ ոչ, այս փուլում գլխավորը չէ, թեեւ մեդալների համար պետք է պայքարեն: Հակառակ դեպքում ինչո՞ւ են մեկնում: Մինչեւ օլիմպիական խաղեր գրեթե բոլոր մեկնարկները ես դիտարկում եմ որպես փորձամրցում մարզչիների, մարզիկների համար: Մեդալները մարզիչների եւ ծանրորդների աշխատանքի գնահատականն են: Բայց ես հիմա ավելի շատ կարեւորում եմ երիտասարդների կայուն մրցելույթները, նրանց բարձրացրած կիլոգրամների կայուն դրական աճը եւ, ընդհանրապես, կարգապահ մասնակցությունը: Ի վերջո, նրանք են վաղվա օրը: Այսօր աշխարհի երիտասարդական առաջնության մասնակիցների շուրջ 50 տոկոսը 2020 թվականի օլիմպիական խաղերի մասնակիցներն են:
[b]- Տղամարդկանց քաշային կարգերից մեկը կրճատվում է: Լինելու են տղամարդկանց եւ կանանց յոթական քաշային կարգեր: Ո՞րն է դուրս գալիս:
[/b]
- Դեռ պարզ չէ: Աշխատանքային գործընթաց է, որը շարունակվում է: Ազգային ֆեդերացիաները պետք է ներկայացնեն իրենց առաջարկները: Դրանք ամփոփվելու են աշնանը՝ ԱՄՆ-ում աշխարհի առաջնության ընթացքում կայանալիք IWF համաժողովում եւ ուժի մեջ մտնելու են 2018 թվականից: Ասեմ նաեւ, որ հաջորդ օլիմպիական խաղերում ազգային ֆեդերացիաներին տրվելու է տղամարդկանց առավելագույնը չորս ուղեգիր:
Նմանատիպ նյութեր
1135 դիտում
14:09 30-11-2015
Փաշիկ Ալավերդյան. Ձեռք բերեցինք օլիմպիական 5 ուղեգիր. խնդիրն ամբողջությամբ կատարված է
1064 դիտում
23:56 15-12-2015
Փաշիկ Ալավերդյան. Օլիմպիական խաղերին կմեկնի նա, ով այդ պահին ամենալավ մարզավիճակում կլինի
3811 դիտում
20:07 02-09-2016
Փաշիկ Ալավերդյան. Ծանրորդներն իսկական զինվորի ոգի ցույց տվեցին Օլիմպիական խաղերում
Այս բաժնից
1045 դիտում
21:23 03-04-2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան առաջնության մրցումային 1-ին հաղթողներն ու մրցանակակիրները
928 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
868 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am