211652_close_icon
views-count2884 դիտում article-date 14:12 27-06-2017

Մոսկվան կորեական խնդրի «ճանապարհային քարտեզ» է մշակել

Մոսկվան ծրագիր է մշակել կորեական թերակղզու խնդրի կարգավորման համար և պատրաստ է այն բանակցությունների մասնակիցների հետ քննարկել։ Այդ մասին Ria Novosti-ին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Իգոր Մորգուլովը։ «Մշակել ենք մի շարք պրակտիկ միջոցառումներ, այսպես ասած՝ ճանապարհային քարտեզ, որի վերջնական նպատակը հյուսիս-արևելյան Ասիայում ամուր խաղաղության մեխանիզմ ձևավորելն է՝ թերակղզու խնդրի զուգահեռ կարգավորմամբ»,-նշել է Մորգուլովը։ Փաստաթուղթը նախատեսում է փուլ առ փուլ առաջխաղացում երկխոսության մեջ՝ առանց նախապայմանների, փոխադարձ զսպվածությամբ, առանց սադրանքների բանակցություններ, առանց ուժի կիրառման սպառնալիքների։ Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ Փհենյանին պետք է տրվեն անվտանգության երաշխիքներ, ինչը թույլ կտա նրան հետագայում հրաժարվել հրթիռային-միջուկային ծրագրից։

Նմանատիպ նյութեր