211652_close_icon
views-count25289 դիտում article-date 12:45 27-06-2017

Մոսկվայում 57-ամյա հայ գործարարի են սպանել

Մոսկվայում հրազենային կրակոցի հետևանքով սպանվել է 57-ամյա գործարար Վաչիկ Աբգարյանը։ Այդմասին հայտնում է Mash պորտալը։ Տեղեկությունների համաձայն՝ գործարարը սպանվել է իրեն պատկանող գրասենյակի մոտակայքում։ Նա ղեկավարում էր «Կապ-ստրոյ» շինարարական ընկերությունը։ Արձակված փամփուշտը դիպել է գործարարի կրծքավանդակին։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները կլինիկական մահ են արձանագրել։

Նմանատիպ նյութեր