211652_close_icon
views-count9508 դիտում article-date 10:11 27-06-2017

Արտակարգ իրավիճակ Երևանում. առատորեն հոսող կոյուղաջրերն իսկական պատուհաս են դարձել բնակիչների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մոտ 1 ամիս է՝ Երևան քաղաքի Չարենցի 2-րդ նրբանցքի 32/9 և 32/8 տները առատորեն հոսող կոյուղաջրերի պատճառով խարխլվում են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սարալանջի փողոցի մոտակայքից կոյուղաջրերը ներծծվելով դուրս են գալիս այդ տների նկուղային հարկերում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում տներից մեկի բնակիչ Կարեն Փանոսյանը ասաց, որ այս 1 ամսվա ընթացում իրենց բոլոր դիմումները կամ մնացել են ապարդյուն, կամ մակերեսային վերաբերմունքի արժանանալով՝ այդպես էլ արդյունք չեն տվել: Ըստ Կարենի՝ միայն գալիս են, փորձանմուշ են վերցնում և գնում, իսկ թե երբ են վերջապես լրջորեն զբաղվելու խնդրի լուծման ուղղությամբ, անհայտ է: Տներից մեկի բնակիչն էլ, ով 80-ն անց տատիկ է, ասաց, որ նկուղում ջուրն այնքան էր շատացել, որ մի անգամ էլ դույլերով են դատարկել: Ըստ բնակիչների՝ խնդրի լուծման հարցը գնալով հրատապ է դառնում, քանի որ առաջանում են նոր վտանգներ: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր