211652_close_icon
views-count6649 դիտում article-date 12:19 27-06-2017

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները

Հունիսի 26-27-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Խարբերդի Ձորի 1-ին փողոցի թիվ 4 և թիվ 5 տներին հարակից տարածքում` 1900 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Սեմուր ընդ Կո ՍՊԸ-ի մոտակայքում գտնվող դաշտում՝ 4,5 հա, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի 26 Կոմիսարների փողոցի թիվ 7 տան այգում՝ 110 քմ, Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 21-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 600 քմ խոտածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր