211652_close_icon
views-count2653 դիտում article-date 12:32 27-06-2017

Եմենում խաղաղ բնակիչներ են զոհվել արաբական կոալիցիայի ավիահարվածների հետևանքով

Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը օդային հարվածներ են հասցրել Եմենի կենտրոնական հատվածում, ինչի հետևանքով զոհվել է 9 խաղաղ բնակիչ, հաղորդում է Xinhua գործակալությունը։ «Ռազմական ինքնաթիռները մի քանի ավիահարվածներ են հասցրել Ալ-Միզեիդ շրջանում գտնվող բնակելի տներին։ Զոհվածներից երկուսը կանայք են»,-հայտնել է ականատես պաշտոնյան։ Բացի զոհերից, կան նաև վիրավորներ։ Գործակալության տվյալներով՝ միայն վերջին շաբաթում ավիահարվածները խլել են 25 մարդու կյանք։

Նմանատիպ նյութեր