211652_close_icon
views-count1944 դիտում article-date 11:04 27-06-2017

Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել

Նյու Յորքի և Լոնդոնի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների աճը շարունակվում է, ինչը վկայում են առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։ Այսպես, Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.28 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 45.96 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.23 տոկոսով և 1 բարելի դիմաց հասել 43.48 ԱՄՆ դոլարի։

Նմանատիպ նյութեր