211652_close_icon
views-count6130 դիտում article-date 19:24 26-06-2017

Դիեգո Մարադոնա. Ես Պուտինի երկրպագուն եմ

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հայտնել է, որ կմասնակցի 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության նախապատրաստմանը: «Ես շփվել եմ Պուտինի հետ, հետո նա ինձ զանգահարեց: Նա ցանկանում է, որ ես ԱԱ-2018-ի համար ինչ որ բան անեմ: Ես Պուտինի երկրպագուն եմ և ուրախ կլինեմ մասնակցել: Ինձ հետ այս մասին զրուցել են երկու ամիս առաջ, սակայն կարևոր է լինել Պուտինի կողքին և նրա հետ խոսել», ասել է Մարադոնան: Մարադոնայի խոսքերոով, մոտ օրերս նա կհանդիպի ՌԴ նախագահի հետ:

Նմանատիպ նյութեր