211652_close_icon
views-count8049 դիտում article-date 19:35 26-06-2017

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ, զրուցել բուժվող զինծառայողների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է զինվորական հոսպիտալում, զրուցել բուժվող զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և մաղթել շուտափույթ ապաքինում: Բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարը ներկայացրել է ԿԿԶՀ նորանշանակ պետ, փոխգնդապետ Դանիել Մկրտչյանին։ Իր խոսքում Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ռազմաբժշկական ոլորտի զարգացման հետ կապված առաջիկա ծրագրերը և կարևորել բազմաթիվ հաջողություններին զուգահեռ, արձանագրվող թերացումներից հետևություններ անելու անհրաժեշտությունը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր