211652_close_icon
views-count4977 դիտում article-date 14:56 26-06-2017

«Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին» քննարկում են Սանչեսին Ագուերոյի հետ փոխանակելու հարցը

«Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին» կարող են իրականացնել ԱՊԼ-ում ամենաաղմկոտ փոխանակումներից մեկը: Լոնդոնյան ակումբը քննարկում է իր հարձակվող Ալեքսիս Սանչիսին «Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի հետ փոխանակելու հարցը: Ալեքսիսը «Արսենալի» հետ ընդամեենը մեկ տարվա պայանագիր ունի և ցանկանում է արդեն այս ամռանը լքել թիմը, իսկ Ագուերոյի դիրքերը Գվարդիոլայի օրոք զգալիորեն թուլացել են: Երկու խաղացողին էլ բազմաթիվ թիմեր են հավակնում, սակայն «Արսենալն» ու «Սիթին» կարող են իրենց խնդիրները լուծել փոխանակման տարբերակով: Այդ դեպքում երկու թիմն էլ պրոբլեմատիկ խաղացողներից կզրկվեն, սակայն տրանսֆերային շուկայում թոփ-ֆուտբոլիստ գտնելու գլխացավանքից էլ կազատվեն: Նշենք, որ ՊՍԺ-ն իիր հերթին Ագուերոյի համար պատրաստ է վճարել 60 մլն ֆունտ:

Նմանատիպ նյութեր