211652_close_icon
views-count6953 դիտում article-date 14:04 26-06-2017

Թուրքիայում Գեզիի զբոսայգում 4 տարի առաջ տեղի ունեցած ցույցերի 192 մասնակցի դեմ քրեական գործ է բացվել

Թուրքիայում Գեզիի զբոսայգում ցույցերից 4 տարի անց նոր քրեական գործ է բացվել և մեղադրանք առաջադրվել ցույցերի 192 մասնակիցների, գրում է թուրքական Dihaber գործակալությունը։ Հիշեցնենք, որ Գեզիի ցույցերը սկսվեցին 2013 թվականին: Բնապահպան ակտիվիստների կազմակերպած բողոքի նստացույցը սկզբում ուղղված էր Ստամբուլի կենտրոնում գտնվող Գեզիի այգում կառուցապատում կատարելու որոշման դեմ, սակայն վերաճեց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության դեմ զանգվածային ցույցերի, որոնց ընթացքում սպանվեցին ութ ցուցարար և մեկ ոստիկան: Աղբյուրը նշում է, որ Իզմիրի դատարանում 192 քաղաքացու դեմ հարուցված գործի 24 էջանոց մեղադրական ակտի 23 էջը բաղկացած է միայն մեղադրյալների անուններից։ Նրանք մեղադրվում են հավաքների և ցույցերի՝ Սահմանադրությամբ նախատեսված դրույթները խախտելու համար։

Նմանատիպ նյութեր