211652_close_icon
views-count4867 դիտում article-date 13:18 26-06-2017

ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը մասնակցել է «Արցախի ձայներ» երգչախմբի համերգին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հունիսի 23-ին ԵԽ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը մասնակցեց «Արցախի ձայներ» երգչախմբի համերգին, որը տեղի ունեցավ Ստրասբուրգի մերձակա Գերմանիայի Քել քաղաքում: Համերգից առաջ Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն իր և Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի անունից հանդես եկավ ողջույնի խոսքով, որում մասնավորապես նշեց, որ տվյալ համերգով մեկնարկ է տրվում «Արցախի ձայներ» համույթի հերթական եվրոպական շրջագայությանը, և այն բացառիկ հնարավորություն է ընձեռում օրվա հանդիսատեսին` ծանոթանալու երգչախմբի արվեստին և գնահատելու այն: Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց, որ «Արցախի ձայներ» երգչախմբի գործունությունը, որն օրեցօր աշխարհի տարբեր երկրներում նոր բեմեր է նվաճում, կրկնակի նպատակի է ծառայում` համայն ճանաչման հասցնելու արցախահայ երգարվեստն ու մշակույթը, ինչպես նաև դրանց միջոցով լսելի դարձնելու հայրենիքում խաղաղ ապրելու և արարելու՝ Արցախի ժողովրդի կամքն ու իրավունքը: Ավարտելով իր խոսքը` ՀՀ մշտական ներկայացուցիչը նոր բարձունքներ մաղթեց երիտասարդ տաղանդների բացահայտման և կայացման ինքնատիպ դարբնոց հանդիսացող «Արցախի ձայներ»-ին: Համերգին ներկա էին նաև Ստրասբուրգի և Բադեն-Վյուրթենբերգ երկրամասի հայ համայնքի անդամներ, տեղական իշխանությունների ներկայացուչիչներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր