211652_close_icon
views-count5923 դիտում article-date 12:10 26-06-2017

Բակո Սահակյանը մասնակցել է «Բեյզ Մեթըլս» ընկերության 15-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 25-ին մասնակցել է «ԲեյզՄեթըլս» ընկերության 15-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Իր ողջույնի խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ ընկերության անցած ճանապարհը հարուստ է ձեռքբերումներով եւ ունի հպարտանալու հիմքեր: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել ընկերության ողջ անձնակազմին քրտնաջան աշխատանքի համար: Համոզված եմ, որ դուք նույն եռանդով կշարունակեք ձեր գործը, մանավանդ որ ոլորտում կան լուրջ անելիքներ եւ երկարաժամկետ ծրագրեր», - իր ելույթում ասել է Բակո Սահակյանը: Նախագահը հավելել է, որ պետությունը մեծ սպասելիքներ ունի «Կաշեն» լեռնահանքային համալիրի շահագործումից, եւ «Բեյզ Մեթըլս» ընկերությունը կպահպանի իր կարգավիճակը՝ որպես մեր տնտեսության առաջատար ուժերից մեկը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր