211652_close_icon
views-count4965 դիտում article-date 11:57 26-06-2017

ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանում մասնակցել է մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստին

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի գլխավորությամբ, հունիսի 21-22-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 23-րդ նիստին, տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հանդիպման ընթացքում ընդունվել է 25 որոշում՝ ԵՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման ու հայտարարագրման առանձնահատկությունների և ԵՏՄ տարածք առանձին տեսակների ապրանքների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատման կիրառման կարգի վերաբերյալ: Որոշումները վերաբերել են նաև մարդասիրական օգնություն համարվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների և մաքսային հսկողության իրականացման կարգի օպտիմալացմանը: Նիստի ընթացքում դիտարկվել են ԵՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի հիման վրա մաքսային ոլորտում առաջնահերթ ընդհանուր գործընթացներին միանալու, ինչպես նաև ԵՏՄ տարածք(ից) ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման և արտահանման հաշվառումը ու հսկողությունը ապահովող տեղեկատվական փոխգործակցության վերաբերյալ հարցեր: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը և նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը պարգևատրվել են Ղազախստանի Հանրապետության մաքսային ծառայության ստեղծման 25-ամյակին նվիրված հոբելյանական մեդալներով: [img]http://shamshyan.com/ups/images/0180112001498463209969957.jpg[/img] [img]http://shamshyan.com/ups/images/0845579001498463208130677.jpg[/img] [img]http://shamshyan.com/ups/images/0301679001498463208873721.jpg[/img]

Նմանատիպ նյութեր