211652_close_icon
views-count4608 դիտում article-date 09:45 26-06-2017

Մարվել են տարբեր խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները. ԱԻՆ

Հունիսի 25-26-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Ֆանարջյան փողոցի թիվ 76 հասցեում այրվել է մոտ 1000 քմ բուսածածկույթ, Սոֆիայի փողոցի վերջնամասում՝ մոտ 1000 քմ խոտածածկույթ, Գ. Հովսեփյան փողոցում գտնվող դպրոցի մոտակայքում՝ 2 խմ վառելափայտ, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի օդանավակայանի հարակից սարում՝ 10 հա բուսածածկ տարածք և մոտ 800 եղևնի: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր