211652_close_icon
views-count7368 դիտում article-date 23:11 25-06-2017

Հիմալայներում ճոպանուղու խցիկի անկման հետևանքով զոհվել է 7 մարդ

Հնդկաստանի հյուսիսում` լեռնային առողջավայրում ճոպանուղու խցիկներից մեկը պոկվել է ճոպանից ու ընկել։Այս մասին հայտնում է India Today-ը։ Մահացել է 7 մարդ, այդ թվում երկու երեխաներով ընտանիքն ու նրանց էքսկուրսավարը։ Միջադեպը տեղի է ունեցել Հիմալայներում՝ Գուլմարգ քաղաքում։ Հաղորդվում է, որ ուժեղ քամու պատճառով ճոպանի վրա ծառ է ընկել։ Պարբերականը հայտնել է, որ ևս մոտ 100 մարդ մնացել էր բարձրության վրա։ Նրանց իջեցրել են փրկարարները:

Նմանատիպ նյութեր