211652_close_icon
views-count11637 դիտում article-date 22:49 25-06-2017

Նյուքասլում մեքենան մխրճվել է բազմության մեջ. կան վիրավորներ

Անգլիայի հյուսիս-արևելքում գտնվող Նյուքասլ-ափոն-Թայն քաղաքի մզկիթի մոտ ավտոմեքենան մխրճվել է հավաքված մարդկանց խմբի մեջ: Այդ մասին իր Twitter-ում հայտնել է The Daily Mail-ը: Միջադեպի հետևանքով «Ռոյալ Վիկտորիա» հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ «Ավտոմեքենան անցել է Նյուքասլի մզկիթի մոտ կրոնական տոնին հավաքված մարդկանց խմբի միջով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ոստիկանությունը հետաքննություն է վարում պարզելու համար, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Ոստիկանությունը չի համարում, որ դա ահաբեկչության հետ կապված միջադեպ է։ Իրավապահները ձերբակալել են 42-ամյա կնոջ, որը ներկայում գտնվում է ոստիկանության բաժանմունքում։

Նմանատիպ նյութեր