211652_close_icon
views-count9684 դիտում article-date 22:31 25-06-2017

Մանչեսթերյան ահաբեկչության հեղինակը ռումբը պատրաստել է Youtube-ի օգնությամբ

Մանչեսթերի ահաբեկչության հեղինակ Սալման Աբեդին ահաբեկչություն իրականացնելու համար «մահապարտի գոտի» պատրաստել է` օգտվելով Youtube վիդեոպորտալի տեսանյութերից: Այդ մասին հայտնում է Interfaxs-ը: Նշվում է, որ տղամարդը ներբեռնել է ռումբ պատրաստելու և նրա քիմիական պարունակության մասին պատմող տեսանյութեր ոչ միայն Youtube-ից, այլ նաև ինտերնետային այլ կայքերից: Հատուկ ծառայությունները սկզբում ենթադրել են, որ ռումբը պատրաստել է այդ գործում մեծ փորձ ունեցող անձ, սակայն նշվում է, որ համապատասխան տեսանյութերը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և Youtube-ում հասանելի են եղել Մանչեսթերում իրականացված ահաբեկչությունից հետո ևս երկու օր:

Նմանատիպ նյութեր