211652_close_icon
views-count7353 դիտում article-date 21:01 25-06-2017

Բրիտանացի նախարարները ցանկանում են փոխել վարչապետին

Մեծ Բրիտանիայի իշխող պահպանողական կուսակցության մի շարք բարձրաստիճան անդամներ ցանկանում են, որ վարչապետ Թերեզա Մեյի տեղը զբաղեցնի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը: Այդ մասին հայտնում է Reuters-ը: Ինչպես նշում է աղբյուրը` գործող վարչապետի դիրքերը թուլացրել է այն փաստը, որ անցած խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցությանը չհաջողվեց բացարձակ մեծամասնություն կազմել խորհրդարանում: Այժմ մի շարք բրիտանացի նախարարներ կարծում են, որ հենց Համոնդը պետք է առաջնորդի Մեծ Բրիտանիան «Բրեքզիթ»-ի բարդ գործընթացի ժամանակ:

Նմանատիպ նյութեր