211652_close_icon
views-count7671 դիտում article-date 19:32 25-06-2017

Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին արևադարձային փոթորիկ է սկսել

Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին ձևավորվել է «Դորա» անունը ստացած արևադարձային փոթորիկը: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը: Աղբյուրի հաղորդմամբ՝ փոթորիկն արձանագրվել է մեքսիկական Ակապուլկո քաղաքից մոտ 265 կմ հեռավորության վրա: Քամու առավելագույն արագությունը 65 կմ/ժամ է: Օդերևութաբանները չեն բացառում, որ երկուշաբթի օրը փոթորիկը կուժեղանա: Սպասվում է, որ փոթորիկը կանցնի ափի երկայնքով և տեղատարափ անձրևներ կբերի:

Նմանատիպ նյութեր