211652_close_icon
views-count3746 դիտում article-date 15:52 25-06-2017

Իսպանիայում խոշոր հրդեհի հետևանքով տարհանվել է 2 հազար բնակիչ

Իսպանիայի Ուելբա տարածաշրջանում փրկարարները տարհանել են ավելի քան 2 հազար հոգու: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ տարհանվել են նշված բնակավայրում գտնվող հյուրանոցների 100 այցելուներ, ինչպես նաև 1,5 հազար հանգստացողներ և տեղի բնակիչներ: Միջադեպի հետևանքով կաթվածահար է եղել երթևեկությունը որոշ ուղղություններով: Հրշեջ-փրկարարները կարողացել են մարել կրակը: Փրկարարական աշխատանքներին մասնակցել է 19 հատուկ ինքնաթիռ: Հրդեհի առաջացման պատճառը ճշտվում է:

Նմանատիպ նյութեր