211652_close_icon
views-count56051 դիտում article-date 14:23 25-06-2017

ՌԴ Ստավրոպոլի մայրուղում խոշոր ավտովթարի հետևանքով ընտանիքի 4 անդամ է զոհվել

ՌԴ Ստավրոպոլի «Կովկաս» մայրուղում ողբերգական ավտովթարի զոհ է դարձել 4 հոգի: Այս մասին հայտնում է TACC–ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ Chevrolet Captiva մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել բեռնատարին: Բախման հետևանքով Chevrolet-ի մեջ գտնվող 6 ուղևորներից 4-ը տեղում մահացել են: Ըստ ականատեսների՝ մեքենան բախումից հետո հրդեհվել է: Մահացածների թվում են ամուսնական զույգը և նրանց 2 երեխաները՝ 9 և 10 տարեկան: Եվս 2 երեխա՝ 12 և 14 տարեկան, մարմնական ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են: Աղբյուրի հաղորդմամբ՝ մահացածները ֆրանսիացիներ էին: Նրանք երթևեկում էին Եվրամիության համարանիշներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր