211652_close_icon
views-count18342 դիտում article-date 22:51 24-06-2017

Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա դաժան հարձակման մասնակից Թուրքիայի քաղաքացուն սպառնում է 19 տարվա ազատազրկում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ այցի ժամանակ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով անցնող Թուրքիայի քաղաքացիներից մեկին է սպառնում մինչև 19 տարվա ազատազրկում: Այդ մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը: Թուրքիայի քաղաքացի Էյուփ Յըլդըրըմին մեղադրանք է առաջադրվել ուժի և բռնության կիրառման, մարմնական վնասվածքներ հասցնելու, ինչպես նաև էթնիկ հողի վրա ատելության դրսևորման համար: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում Էրդողանի ԱՄՆ այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների խումբը հարձակման էր ենթարկվել էրդողանամետ խմբերի կողմից։

Նմանատիպ նյութեր