211652_close_icon
views-count9433 դիտում article-date 22:29 24-06-2017

Մոսուլի պայթյունից ֆրանսիացի լրագրողուհի է մահացել

Մոսուլ քաղաքում պայթյունի ժամանակ ստացած վնասվածքներից մահացել է ֆրանսիացի լրագրողուհի Վերոնիկ Ռոբերը: Այդ մասին հայտնում է BBC-ն: France Televisions հեռուստաընկերության աշխատակցուհին մահացել է Փարիզի արվարձանում գտնվող զինվորական հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել էին Բաղդադում կատարված վիրահատությունից հետո: Պայթյունը տեղի էր ունեցել հունիսի 19-ին: Եվս մեկ ֆրանսիացի լրագրող` Սամուել Ֆորեն, վնասվածք էր ստացել:

Նմանատիպ նյութեր