211652_close_icon
views-count10932 դիտում article-date 19:12 24-06-2017

Արժույթի միջազգային հիմնադրամը 2017թ-ին Հայաստանին 21.6 միլիոն դոլար վարկ կտրամադրի

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը հաստատել է 2017թ. Հայաստանին հատկացվելիք վարկային միջոցների չափը: Արժույթի միջազգային հիմնադրամը արձանագրում է, որ Հայաստանի իշխանությունները եկամուտների մոբիլիզացման և ծախսերի արդյունավետության բարձրացման միջոցով շարունակում են իրականացնել արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականություն և հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություններին: Ակնկալվում է, որ տնտեսական ակտիվությունը 2017 թվականին կբարձրանա, չնայած առկա ռիսկերին և մարտահրավերներին: Հիմնադրամն արձանագրում է, որ ներքին մրցակցության ամրապնդումը և բարեփոխումները կարևոր են մասնավոր հատվածի զարգացմանն ու տնտեսության դիվերսիֆիկացմանը նպաստելու համար: Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդն ավարտել է Հայաստանում տնտեսական կատարողականի վերաբերյալ հինգերորդ և վերջնական ստուգումը 3-ամյա «Երկարաձգվող ֆինանսավորման» ծրագրի շրջանակներում: Վերանայման գործընթացի ավարտը հնարավորություն է տալիս Հայաստանի իշխանություններին 21.6 միլիոն դոլարի վարկային միջոցներ ներգրավել: Հիմնադրամը 2014թ. մարտին հաստատել է Հայաստանի հետ «Երկարաձգվող ֆինանսավորման» եռամյա ծրագիրը (111.57 միլիոն դոլար):

Նմանատիպ նյութեր